Նախօրեին Ստեփանակերտի «Արարատ Գոհար» ռեստորանում տեղի ունեցած «Artsakh FC» չեմպիոնական գոտու մենամարտում արցախցի պրոֆեսիոնալ մարզիկ Արմեն Հայրապետյանը հաղթանակ է գրանցել:
Արցախցի մարզիկն արժանացել է «Artsakh FC» չեմպիոնական գոտու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզիկ Արմեն Հայրապետյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել են վեց պետությունների մարզիկներ:
Ա. Հայրապետյանը մենամարտել է իրանցի մարզիկի հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ մենամարտի առաջին փուլում տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին և հաղթել: Տեղեկացնենք, որ Ա. Հայրապետյանն իր առաջին գոտին ստացել է 2018 թվականին Վրաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ: