Մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Մաքուր Արցախ» չելլենջ-մրցույթի առաջին փուլի ամփոփումն ու թիմերի պարգևատրման արարողությունը. այն կուղեկցվի համերգային ծրագրով։
«Մաքուր Արցախ» չելլենջ-մրցույթի առաջին փուլի ամփոփումը տեղի կունենա մարտի մեկին. հայտնի է հաղթող թիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սևակ Հակոբյանը: