ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված:
ՀՀ-ն սերտորեն աշխատում է բարեկամ Իրանի հետ. ԱԳ նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածումը մտահոգիչ է: Հայաստանը քայլեր է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու, և սերտորեն աշխատում է իր բարեկամ Իրանի հետ՝ այս վտանգը միասին հաղթահարելու համար»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը: