Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի երաժշտական քոլեջի ուսանողները ելույթներ կունենան զորամասերում

Ընթացիկ տարվա ապրիլին արցախցի 6-7 երգիչ հանդես կգան Գյումրիում, որտեղ կկայանան մշակութային միջացառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Ստեփանակերտի երաժշտական քոլեջի ուսանողները ելույթներ կունենան զորամասերում

Ստեփանակերտի երաժշտական քոլեջի ուսանողները ելույթներ կունենան զորամասերում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը՝ ընդգծելով, որ քոլեջի ուսանողները պատրաստվում են համերգների, որոնք կուղեկցվեն պոեզիայի ընթերցումներով։

 Անդրադառնալով 2014 թվականին իրականացված ծրագրերին՝ Կարինե Դադամյանը նշեց, որ անցած տարվանից հատուկ ուշադրություն է դարձվում «Բեմական խոսքի հիմունքներ» առարկային։ Այդ նպատակով հրավիրվել է Ասկերանի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը։ Նա գրում է սցենարներ ղարաբաղյան բարբառով։ Տարվա ընթացքում տեր Էմանուել քահանա Վարդանյանը նախատեսում է իր խմբի հետ հանդես գալ զորամասերում։

Ինչ վերաբերում է երաժշտական քոլեջի խնդիրներին, ապա Կարինե Դադամյանի խոսքով՝ այսօր ամենագլխավոր խնդիրը երկրորդ մասնաշենքի կառուցումն է։ «Մեր վերակառուցված շենքում դասարանները չեն հերիքում և մենք ստիպված էինք երկու վարչական սենյակները վերածել դասարանների։ Բայց նոր մասնաշենքը հարմարավետ է և լուսավոր։ Դա մեծ քայլ է դեպի առաջ», – ընդգծել է նա։

Տնօրենի խոսքով՝ երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիր է մնում «իրենց դարն ապրած» երաժշտական գործիքները, որոնք ծառայում են շուրջ 50 տարի։

Կարինե Դադամյանը գոհունակությամբ նշեց, որ քոլեջի բացման կապակցությամբ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ճապոնական արտադրության ռոյալ է նվիրել։

«Մենք ունենք քանոնահարների համույթ, որը կատարում է ոչ միայն հայկական դասական երաժշտություն, այլև ժամանակակից ստեղծագործություններ, հիմնականում ջազ երաժշտություն», - նշել է Կարինե Դադամյանը՝ ավելացնելով, որ 2014 թվականին քոլեջի ուսանողները համերգային ծրագրով հանդես են եկել Հադրութում, Մարտունիում և Մարտակերտում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search