Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ժնևում հանդիպում է ունեցել Հայաստանից իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ
Ժնևում կայացել է Լավրով-Մնացականյան հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման և որոշ «հիմնարար հարցեր» քննարկելու հնարավորության համար, հայտնում է Tert.am-ը:
Նախարարների միջև նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբեր ամսին Լավրովի` Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ժամանել է Ժնև ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու և զինաթափման հարցերով խորհրդաժողովում ելույթ ունենալու նպատակով: