Artsakhpress

Քաղաքական

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քվեարկության կարգ է մշակվել

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր կայացած հերթական նիստում անդրադարձել է տեղաշարժվելիս դժվարություններ ունեցող ինչպես նաև տեսողության խնդիրներով քաղաքացիների համար գործող քվեարկության կարգին:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քվեարկության կարգ է մշակվել

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քվեարկության կարգ է մշակվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում ԿԸՀ նախագահն ասել է, որ լրիվությամբ տեսողությունից զրկված անձանց համար քվեարկության կարգին վերաբերող հատուկ շփումների ձևով մասնագիտացված թերթեր կլինեն, որոնք կտրամադրվեն նրանց, և նրանք հնարավորություն կունենան շոշափելիքով ծանոթանալու քվեարկության կարգին: Բացի դրանից, տեսողության խնդիր ունեցող անձանց համար հատուկ հարմարեցված քվեաթերթիկներ կլինեն: Իսկ յուրաքանչյուր քվեախցում թույլ տեսողություն ունեցող անձանց համար կլինեն խոշորացույցներ:

«Օրենսդրական մակարդակով առայժմ բաց է մնում շարժվելիս դժվարություն ունեցող անձանց համար քվեարկության ժամանակ լուծումներ գտնելը: Խոսքը վերաբերում է մասնավորապես հենաշարժական ֆունկցիայի կայուն խանգարմամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Շրջիկ արկղի ինստիտուտը պետք է ֆիքսված լինի ԱՀ Ընտրական օրենսգրքով, որպեսզի կիրառենք: Այս պարագայում դա չկա: Միջանկյալ լուծում նախորդ համապետական ընտրություններին տրված էր, և քաղաքացին մինչև տեղամասային կենտրոն մտնելը հնարավորություն ուներ դրսում մասնակցելու հանձնաժողովի նախագահի ներկայությամբ կազմակերպվող քվեարկությանը: Այս ամենը, սակայն, դարձել է շահարկումների թեմա, քանի որ այն տարբերվում է ընդհանուր քվեարկության կարգից և իր մեջ պարունակում է ռիսկեր: Բնականաբար, այս հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, և պետք է տրվեն միջանկյալ լուծումներ»,- մանրամասնել է ԿԸՀ նախագահը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search