Artsakhpress

Քաղաքական

Վաղվանից կտրվի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

Վաղվանից` փետրվարի 26-ից, կտրվի մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Վաղվանից կտրվի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

Վաղվանից կտրվի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ համաձայն ԱՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պետք է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող թեկնածուներն ազատվեն աշխատանքային պարտականություններից:

Ս. Արզումանյանը նշել է, որ այսօրվանից Արցախում գործող բոլոր առևտրային բանկերին կուղարկվեն համապատասխան գրություններ, իսկ վաղվանից էլ կարող են բացվել նախընտրական հիմնադրամները: Բացի դրանից, ԿԸՀ կայքում արդեն իսկ տեղադրվել են եկամուտների հայտարարագրի ձևանմուշները:

«Առաջին անգամ մեր ընտրական պատմության մեջ համատեղ անցկացվող երկու ընտրությունների պարագայում կգործեն առանձին քվեատուփեր: Եթե Հանրապետության Նախագահի քվեաթերթիկը հայտնվում է Ազգային ժողովի ընտրությունների քվեատուփի մեջ կամ էլ հակառակը, ապա այդ քվեաթերթիկը համարվում է չսահմանված նմուշ: Քանի որ օրենքով ընտրությունների արդյունքներն ամփոփվում են առանձին-առանձին, բնականաբար, նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտնված քվեաթերթիկը չի կարող հաշվարկվել»,- մանրամասնել է ԿԸՀ նախագահը:


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search