Artsakhpress

Միջազգային

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2715-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2715-ի

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2715-ի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է tert.am-ը:

31 նահանգներից վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 78 064 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 29 745 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Վերջին մեկ օրվա ընթացքում Հուբեյ նահանգում գրանցվել է 401 նոր դեպք, 52 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 34, որից 11-ը գրանցվել է վերջին 1 օրում:
Ամբողջ աշխարհում  մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Search