Artsakhpress

Սպորտ

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել Եվրո-2020-ի անցկացումը

ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան չի բացառել, որ Չինաստանից տարածված կորոնավիրուսի պատճառով ամռանը տեղի ունենալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կարող է չեղարկվել կամ հետաձգվել:

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել Եվրո-2020-ի անցկացումը

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել Եվրո-2020-ի անցկացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և մշտական կապի մեջ ենք առողջապահական միջազգային կառույցների հետ:
Մենք չենք ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունը նախատեսված ժամկետում տեղի չունենա, սակայն չենք կարող վտանգել նաև մարդկանց առողջությունը»,- Ուվայի խոսքը փոխանցում է Rai Radio 1 Sport-ը, հայտնում է sport.news.am-ը:
Տեղեկացնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search