Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել Է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին:
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դեպքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ:
Ինչպես ճշտվում Է գերատեսչության՝ Twitter-ի Էջում, 61-ամյա տղամարդը, որը վերջերս Է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթեւ ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել Է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:
Իշխանությունները պարզում են, թե հարեւաններից, բուժաշխատողներից եւ ուղեկիցներից ում հետ Է շփվել պացիենտը: Ընդամենը Սան Պաուլուի նահանգում կորոնավիրուսի կասկածանքով չորս մարդ կա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: