Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ը Սիրիայի մարդասիրական ծրագրի համար կոչ է անում հատկացնել կես միլիարդ դոլար

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում 500 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն հատկացնել Սիրիայի հյուսիսարեւմտյան Իդլիբի գավառում պատերազմի պատճառով պաշարման մեջ հայտնված քաղաքացիական 1 միլիոն 100 հազար անձանց համար:

ՄԱԿ-ը Սիրիայի մարդասիրական ծրագրի համար կոչ է անում հատկացնել կես միլիարդ դոլար

ՄԱԿ-ը Սիրիայի մարդասիրական ծրագրի համար կոչ է անում հատկացնել կես միլիարդ դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս գավառում ներկա պահին երեք միլիոն մարդ է բնակվում: Վերջին երկու ամիսների ընթացքում իրենց տներից հեռացել է բնակչությունից 900 հազարը: ՄԱԿ-ում Սիրիայի ճգնաժամի հարցով մարդասիրական օգնությունների բաժնի ղեկավարի տեղակալ Մարք Քաթսի խոսքերով, Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում սկսված գործողությունների արդյունքում են մարդիկ այստեղից հեռանում դեպի Թուրքիայի հետ սահմանը: Քաթսն այս իրավիճակն անվանում է «ճգնաժամային»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մարտերն այժմ մոտենում են այս հատվածներին, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում վրաններում ու ժամանակավոր այլ կացարաններում: Ու եթե օդային գրոհներն ու ռմբակոծությունները խորանան դեպի այս տարածքները, անկասկած կսկսվի արյունահեղություն ու քաղաքացիական անձանց իրական սպանդ», ասել է նա:
Սիրաիայի քաղաքացիական ինը տարի շարունակվող պատերազմին զոհ են գնացել հարյուր հազարավոր մարդիկ: Ըստ ՄԱԿ-ի, 12 միլիոն մարդ տեղահանված է, 6.5 միլիոն մարդ հեռացել է երկրից: Ինչպես ՄԱԿ-ի ներկայացուցիչն է ասում, Սիրիայում դատարկվել են ամբողջ քաղաքներ ու գյուղեր, կործանվել ու փլուզվել են մեծաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ, գործարաններ, ջրի զտման կայաններ:
ՄԱԿ-ն այս պահին ունի մարդասիրական զանգվածային գործողություններ սկսելու ծրագիր, սակայն արտակարգ իրավիճակը չի տալիս այն ուժի մեջ մտցնելու հնարավորություն:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search