Artsakhpress

Սփյուռք

Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք հիշատակի միջոցառումներ:

Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները մեկտեղելով ջանքերը կազմակերպելու են սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում:
Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) եւ Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը (AGC), որի մեջ մտնում են Հայ Առաքելական, Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական եկեղեցիները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը, Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի Հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Ամերիկյան խորհուրդը, Հայ իրավաբանների միությունը, Պոլսահայ միությունը, Հայ օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ-ն և այլ կազմակերպություններ:
Միջոցառումների ծրագրով նախատեսվում է ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն հուշարձանի մոտ:
Այնուհետև նախատեսված է արդարության քայլարշավ, որը կսկսվի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասից և կշարունակվի դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակը: Կեսօրին նախատեսված է օրվա եզրափակիչ միջոցառումը, այն է ՝ միացյալ բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության առջև: Համայնքը կրկին իր ձայնը կբարձրացնի և կպահանջի արդարություն ու փոխհատուցում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search