Artsakhpress

Վերլուծական

Թուրքերը հարձակվում են միմյանց վրա․ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային

Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։

Թուրքերը հարձակվում են միմյանց վրա․ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային

Թուրքերը հարձակվում են միմյանց վրա․ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության եւ թուրքական Կիպրոսի ղեկավարի միջեւ առկա հակասության մանրամասները:
1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից ի վեր, Թուրքիայի Հանրապետությունը ծախսել է միլիարդավոր դոլարներ եւ տեղակայել հազարավոր թուրքական զորքեր՝ իր դիրքերը կղզու վրա պահպանելու համար։
Վերջին ամիսներին թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքիայի կառավարության եւ կիպրացի թուրք ղեկավարի միջեւ թշնամանքի մասին։ «Թուրք պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք այցելում են միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, հոկտեմբերից հրաժարվել են հանդիպել նրա նախագահ Մուստաֆա Աքինջիի հետ», գրել է Չենգիզը:
Հակասությունն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման կապակցությամբ, երբ Աքինջին համարձակվել է քննադատել Թուրքիայի «սուլթանին»՝  Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Հիմա, եթե նույնիսկ մենք դա [Սիրիա թուրքական ներխուժումը] անվանենք «Խաղաղության ակունք» գործողություն, ապա թափվել է ոչ թե ջուր, այլ՝ արյուն։ Այդ իսկ պատճառով իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն սկսվեն հնարավորինս արագ»: Թուրքիայում հարյուրավոր թուրքեր բանտարկվել են թուրքական ռազմարշավը Սիրիայում քննադատելու համար: Սիրիայի մասին խոսելուց բացի, Աքինջին իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիային՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելու վերաբերյալ. «Չնայած մենք այն անվանում էինք Խաղաղություն գործողություն, սակայն դա պատերազմ էր եւ արյուն թափվեց 1974-ին»։ Ըստ Չենգիզի՝ «համեմատություն կատարելով երկու ներխուժումների միջեւ, Աքինջին ակնհայտորեն փորձել է ասել, որ օտար երկրներում ռազմական գործողությունները հարատեւ խնդիրներ են ստեղծում, եւ, հետեւաբար, նա Թուրքիային հրավիրել է դիտարկել այլ տարբերակներ Սիրիայում»:
Չնայած նրան, որ Աքինջիի կողմից թուրքական ռազմական ներխուժումների քննադատությունը բարի մտադրությամբ էր արված, Էրդողանը, որը չի հանդուրժում այլախոհություն, կատաղեց, հայտարարելով, որ Աքինջին «չափն անցել է» եւ հավելեց, որ ընտրազանգվածը շուտով նրան «մի լավ դաս» կտա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նույնպես դատապարտեց կիպրացի թուրք ղեկավարին: Չենգիզն ասել է, որ «այդ ընթացքում, Հյուսիսային Կիպրոսում Աքինջին մահվան սպառնալիքներ է ստացել, ինչի համար նա դատական հետաքննություն է պահանջել»:
Այնուհետեւ սյունակագիր Չենգիզը հավելել է, որ «Աքինջիի խոսքերը նրան դարձրել են քավության նոխազ Թուրքիայում եւ առաջացրել աննախադեպ արձագանքների ալիք, ամենադաժանը, որ երբեւէ տեսել է Հյուսիսային Կիպրոսի որեւէ ներկայացուցիչ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելին կոչ է արել Աքինջիին անհապաղ հրաժարական տալ: «Աքինջին եւ նրա համախոհները չպետք է մոռանան, որ Կիպրոսը թուրքական է եւ թուրքական կմնա», ասել է Բահչելին։ Նա նաեւ Աքինջիին առաջարկել է տեղափոխվել հունական Կիպրոսի հարավ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հորդորել է Աքինջիին ներողություն խնդրել, իսկ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը «թշնամաբար է վերաբերվում Թուրքիային» եւ, որ իր կյանքում երբեք չի տեսել «նման անազնիվ քաղաքական գործիչ»: Բարձրագույն քաղաքական գործիչների նման տրամադրության պայմաններում, իշխանամետ թերթերն ավելի կոշտ են դարձել։ «Խաչակիրների Աքինջին պետք է անհապաղ հրաժարական տա», գրել է թերթերից մեկը, իսկ մյուսը հայտարարել, որ Աքինջին «կարծես թշնամի» լիներ։
Չենգիզն իր հոդվածում բացատրել է՝ «դա Թուրքիան է, որ վճարում է հաշիվները Հյուսիսային Կիպրոսում՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական օգնության միջոցով: Հետեւաբար, կիպրացի թուրքերը միշտ պետք է երախտապարտ լինեն Անկարային: Թուրքիան «մայրն է», իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ նրա «երեխան»: Ամեն ինչ, որ դուրս է այս ենթակայության գաղափարից, կվտանգի ստատուս-քվոն»:
2020 թ․ փետրվարի 6-ին «Գարդիան» թերթին տված հարցազրույցում Աքինջին նախազգուշացրել է «Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների մշտական բաժանման մասին, եթե արագ ձեռք չբերվի համաձայնություն՝ «արդար» դաշնային լուծմամբ»։ Աքինջին ասել է, որ ինքը համաձայն չէ Էրդողանի տեսլականի հետ՝ Անկարայի եւ Նիկոսիայի միջեւ հարաբերությունների առումով՝ որպես «մայր եւ երեխա․․․ Ես ուզում եմ անկախ, եղբայրական հարաբերություններ», բացատրել է նա: Նա խոստովանել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է ավելին անի, որպեսզի իր տնտեսությունն ավելի քիչ կախվածություն ունենա Թուրքիայից, որը վճարում է կառավարության հաշիվները: Սա անելու համար ինքը աջակցության կարիք ուներ [հունական] հարավից, ասել է Աքինջին «Գարդիան»-ին։
 «Աքինջին, որը չորեքշաբթի երեկոյան [փետրվարի 5, 2020 թ.] սկսեց վերընտրվելու իր քարոզարշավը, ասել է, որ Կիպրոսի գրեթե կեսդարյա բաժանման միակ կենսունակ լուծումը վերամիավորումն էր դաշնային «տանիքի տակ»․․․ «Եթե սա տեղի չունենա», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, «հյուսիսը գնալով ավելի ու ավելի կախված կլինի Անկարայից եւ ի վերջո կարող է կուլ գնալ, որպես փաստացի թուրքական նահանգ»։
«Աքինջիի տեսլականը, որը կիսում են բազմաթիվ կիպրացի թուրքեր, կոչ է անում երկհամայնքային, երկտարածքային Կիպրոսի, քաղաքական հավասարությամբ եւ մեկ «իրավաբանական անձով», ասել է նա «Գարդիան»-ին։ Այն հիմնված է Կիպրոսի կղզիաբնակներ լինելու ընդհանուր ինքնության, այլ ոչ թե թուրք կամ հույն լինելու վրա», գրել է Չենգիզը։
 «Ընտրություններում Աքինջիի հավանական մրցակիցը Էրսին Թաթարն է, Անկարայի բացահայտ կողմնակից մի պոպուլիստ, որը դեմ է հարավի հետ հաշտեցմանը: Թաթարը՝ ներկայիս վարչապետը, կողմ է երկկողմանի լուծմանը։ Նա մեծ աջակցություն է վայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նորաբնակների կողմից, որոնք անհաշիվ թվով ժամանել են մայրցամաքից՝ փոխելով կղզու կրոնական եւ մշակութային դիմագիծը», գրել է «Գարդիանը»։
 «Ես չեմ պատրաստվում լինել երկրորդ Թայֆուր Սոքմենը», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, վկայակոչելով Հաթայի նախագահին, որը 1930-ական թվականներին իր հանրապետությունը՝  նախկինում ֆրանսիական մանդատ ունեցող Սիրիայի մի մասը հանրաքվեից հետո միացրեց Թուրքիայի հետ։
Թուրքիայի եւ կիպրացի թուրք առաջնորդի միջեւ վեճը շեղում է Թուրքիայի կառավարության ուշադրությունը մի շարք այլ լուրջ հակամարտություններից, որոնք Թուրքիան ունի Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search