Artsakhpress

Քաղաքական

Էրդողան. Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր հարցն է

«Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադբեջանի, այնպես էլ մեր հարցն է։ Մեր ամենամեծ ցանկությունն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում», - այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Էրդողան. Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր հարցն է

Էրդողան. Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր հարցն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրդողանը նշել է, որ կշարունակեն աջակցել Ադրբեջանին «այս արդար պայքարում»:
«Ես ուզում եմ բաց ասել, որ Մինսկի խումբը, ցավոք, անկեղծ չէ այս հարցում, քանի որ կորսված է գրեթե 25 տարի: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով որևէ արդյունք չկա: Բնականաբար, մենք պետք է խոսենք այս մասին»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Ալիևն էլ իր հեթին նշել է, որ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու շնորհակալություն հայտնել «իր սիրելի եղբորը»`Թուրքիայի շարունակական աջակցության համար:
Ալիևն ասել է, թե «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հիմնական խոչընդոտն է և որ Հայաստանի ղեկավարության ծայրահեղ հակասական հայտարարությունները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հավելելով, թե «հակամարտությունը պետք է լուծվի իրենց տարածքային ամբողջականության, երկրի ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության շրջանակներում»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search