Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում Է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ Է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին
Կորոնավիրուսը չպետք Է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Իրանը կարող Է կարեւոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում Է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:
«Կորոնավիրուսը չպետք Է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ Է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել Է Ռոհանին կառավարության նիստում, ինչը հետեւում Է նրա պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:
Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող Է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: