Artsakhpress

Քաղաքական

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում

2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից ու աշխատակազմի կարողություններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

1.     Պաշտպանի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների  օրն իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով:

2.    Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է բաց աղբյուրների (լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի) ամենօրյա ռեժիմով դիտարկում՝ ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումներին և մարդու իրավունքների մշակույթը խաթարող հրապարակումներին արձագանքելու նպատակով:

3.    Պատշաճ կերպով ուսումնասիրվելու և քննարկվելու են Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր (ներառյալ՝ թեժ գծի 116 հեռախոսահամարով և Պաշտպանի կայքէջով ստացված) բողոքները:
4.    Իրավական խորհրդատվություն է տրամադրվելու քաղաքացիներին ընտրական օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:

5.    Առանձնակի ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների անխափան աշխատանքին առնչվող հարցերը:

6.    Հատուկ ուշադրություն է դարձվելու ընտրական իրավունքների իրացման համար հավասար ու մատչելի պայմանների ապահովման վրա:

7.    Դիտարկվելու են հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները:

8.    Մշտական կապ է պահպանվելու պետական լիազոր մարմինների, ընտրություններում ներգրավված սուբյեկտների, քաղաքացիական հասարակության և դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ու անձանց հետ:

9.    Պաշտպանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և քաղաքացիներին հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսևորել հանդուրժողականություն և հարգանք՝ զերծ մնալով ատելության խոսքից և բռնության քարոզից, իսկ լրատվամիջոցներին՝ ցանկացած դեպքում հեռացնել ատելություն կամ բռնության կոչ պարունակող հրապարակումներն ու մեկնաբանությունները:

10. Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերի գլխավորապես կեղծ օգտատերերը, չարաշահելով խոսքի ազատությունը և անանուն մնալու իրավունքն ու մեխանիզմները, ատելություն, վիրավորանք ու բռնության կոչեր են տարածում այլ քաղաքացիների և խմբերի նկատմամբ: Անկախ սոցիալական ցանցերի հանդեպ ունեցած վերահսկողական թույլ մեխանիզմներից՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը նաև առցանց տիրույթում:

11.  Պաշտպանը պահանջում է հանրային ծառայողներից հատկապես աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում առաջնորդվել հանրային ծառայության հիմնական սկզբունքներով, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությամբ, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությամբ, անկողմնակալությամբ և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքով:
12.  Պաշտպանը պահանջում է պետական լիազոր մարմիններից հավասար ու արդար պայմաններ ապահովել ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար՝ երաշխավորելով ընտրական ու հարակից իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունները:

13. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման հիման վրա կազմված Պաշտպանի առաջարկների մի մասը պատկան մարմինների կողմից արդեն իրականացվել է՝ բարձրացնելով ընտրական իրավունքների իրացման մատչելիության ու գաղտնիության մակարդակը: Պաշտպանը կարևոր է համարում, որ մնացած առաջարկները ևս քննարկվեն ու կյանքի կոչվեն՝ միևնույն ժամանակ մտադրություն հայտնելով առաջիկա ընտրությունների դիտարկման հիման վրա շարունակել ընտրական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված ջանքերը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search