Սեուլը հայտնել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 169 նոր դեպքի մասին։ COVID-19–ով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1146 մարդ։
Խուճապ Հարավային Կորեայում. դեղատան մոտ անվերջանալի հերթ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 153-ը հիվանդացել են Տեգու քաղաքում և հարևան Հարավային Քենսան գավառում, փոխանցում է Armeniasputnik.am-ը:
Վարակակիրների մասին հայտնել էին նաև Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր գավառներում և քաղաքներում։ Մասնավորապես, Սեուլում 4 նոր դեպք է գրանցվել, Պուսանում` 8։
Ներկա պահին Հարավային Կորեայում նոր վիրուսից 11 մարդ է մահացել, այդ թվում Մոնղոլիայի 36-ամյա մի քաղաքացի, որին հոսպիտալացրել էին լյարդի փոխպատվաստման համար։
Կորոնավիրուսով հիվանդների թվով Հարավային Կորեան Չինաստանից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում։
Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են խուճապահար մարդիկ հսկայական հերթ առաջացրել դեղատան մոտ։