Artsakhpress

Սպորտ

2019 թ-ին հանրապետության 2493 մարզիկներ մասնակցել են մրցաշարերի և առաջնությունների. ԿԳՍ նախարար

Ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում աշխատանքներ են տարվել մարզական ֆեդերացիաների և մարզադպրոցների գործունեության պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, մարզական միջոցառումների կազմակերպման, ՀՀ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին ԱՀ մարզիկների մասնակցությունն ապահովելու ուղղություններով:

2019 թ-ին հանրապետության 2493 մարզիկներ մասնակցել են մրցաշարերի և առաջնությունների. ԿԳՍ նախարար

2019  թ-ին   հանրապետության  2493 մարզիկներ մասնակցել են մրցաշարերի և առաջնությունների.   ԿԳՍ   նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նա տեղեկացրել է, որ կազմակերպվել և անցկացվել են 33 ուսումնամարզական հավաքներ և 2 սեմինար-պարապմունքներ: 2493 մարզիկներ մասնակցել են մրցաշարերի և առաջնությունների, որից 1817-ը` Հայաստանի Հանրապետության, 79-ը` Եվրոպայի, 23-ը` աշխարհի, 574-ը` միջազգային:

«2019 թ-ին սպորտի բնագավառի 7 աշխատողներ արժանացել են ԱՀ պատվավոր կոչումների, 1 հոգի՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, իսկ ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ու գավաթի խաղարկություններում մրցանակային տեղեր գրաված 145 մարզիկներ ու 34 մարզիչներ՝ ԱՀ Նախագահի կողմից տրված դրամական պարգևների, նրանց թվում՝ կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանն առանձնացել է նաև աննախադեպ մարզական իրադարձություններով: 2019 թ-ի ամռանն Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի հովանու ներքո Արցախում կազմակերպվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ 8 թիմի մասնակցությամբ: Օգոստոսին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել են 7-րդ համահայկական խաղերը, որին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել 35 երկրների 161 քաղաքներից պատվիրակություններ և հազարավոր հանդիսատեսներ: Հուլիսին կայացել է սպորտային պարերի միջազգային մրցույթը «Պար առանց սահմանի» խորագրի ներքո, միջազգային կարգի պարողների և մրցավարների մասնակցությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search