«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 32-րդ փուլով այսօր՝ փետրվարի 27-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 24 ուսանող եռօրյա ճանաչողական այցով մեկնել է Մայր Հայաստան:
«Արարիչ» հիմնադրամը կյանքի կոչեց «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 32-րդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ ուսանողների ճանապարհվելը, նրանց հետ հանդիպել է «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը:
Ներկայացնելով ծրագրի նպատակը և բարի ճանապարհ մաղթելով՝ նա նշել է, որ մշակութային արժեքներին ծանոթանալը և պատմական հայրենիքը ճիշտ գնահատելը կարևոր դեր են կատարում ներկայիս սերնդի ենթագիտակցության ձևավորման գործում:
Կ. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հերթական խումբը ևս կունենա հագեցած ու հիշարժան առօրյա ու կվերադառնա մեծ տպավորություններով: