Artsakhpress

Մշակույթ

2020 թվականի վերջին շահագործման կհանձնվի Արցախի պետական- պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը

Մայրաքաղաքի Ազատամարտիկների զբոսայգու հարակից տարածքում կառուցվում է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը, որը շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին:

2020 թվականի վերջին շահագործման կհանձնվի Արցախի պետական- պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը

2020 թվականի վերջին շահագործման կհանձնվի Արցախի պետական- պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Դիանա Իսախանյան) հետ զրույցում ասել է թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ թանգարանի նոր շենքի կառուցման նախագիծը հաստատվել է 2017 թվականի վերջին, իսկ 2018 թվականից արդեն սկսվել են շենքի կառուցման աշխատանքները:
Մեր զրուցակիցը նշել է, որ 2019 թվականը բեղուն տարի է եղել թանգարանի համար. կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
«2018 թվականին թանգարանի ունեցած 19012 այցելուի համեմատ՝ 2019 թվականին եղել է 26663 այցելու: Ներկայումս թանգարանն ունի 51 հազարից ավելի ցուցանմուշ: 2019 թվականին կազմակերպվել են ցուցահանդեսներ` նվիրված Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, ինչպես նաև «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես, հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախի պատմությանը, որն ունեցել է համաարցախյան բնույթ: 2020 թվականի ապրիլին թանգարանը ծրագրում է կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, իսկ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվան»,-մասնավորապես ասել է Գ. Աբրահամյանը:

     

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...

«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),...

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 113 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 65 քաղաքացի

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Էրիկ Վերդիյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Լևոն Ղուլյանը նշանակվել է Արցախի ՏՏ կենտրոնի տնօրեն

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Search