Artsakhpress

Միջազգային

Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումեհ Էբթեքարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է վերջինիս մամլո ներկայացուցիչը, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ նա տանն է և ապաքինվում է հիվանդությունից: Փոխնախագահը չորեքշաբթի այցելել է Թեհրանում կայացած կառավարական նիստին, որտեղ, լուսանկարներից դատելով, նստած է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողքին:
Նշվում է, որ նրա հետ շփում ունեցած մարդիկ հետազոտություն են անցել, որոնց արդյունքները հայտնի կդառնան շաբաթ:
Իրանում վարակակիրների թիվը հասել է 245-ի, վիրուսից մահացել է 26 մարդ:
Հաղորդվում է նաև, որ Ճապոնիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 907-ի, որոնցից 705-ը Diamond Princess զբոսանավի ուղևորներն են: Վիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Search