Artsakhpress

Միջազգային

Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև. Euronews

Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական բախումները նոր թափ են ստանում թուրքական կողմի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ իրենք «ոչ մի քայլ չեն նահանջի» սիրիական կառավարական ուժերին թուրքական դիտակետերից հետ մղելու հարցում:

Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև. Euronews

Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև. Euronews
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ներկայացնում է Euronews-ը, Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Անկարա-Մոսկվա հարաբերություններում, փոխանցում է tert.am-ը:
Միլիոնավոր սիրիացիներ հայտնվել են ռազմադաշտի կենտրոնում: Ռմբակոծություններն Իդլիբում արդեն երեք ամիս է, ինչ չեն դադարում: Մարտերն առավել ակտիվ են դարձել վերջին 48 ժամվա ընթացքում:
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի՝ ռմբակոծությունների թիրախում են հայտնվել նաև դպրոցներ և հիվանդանոցներ, տասնյակ քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Նշվում է, որ 4 մլն մարդ հայտնվել է անելանելի վիճակում. նրանք գնալու տեղ չունեն, բայց ստիպված են հեռանալ իրենց տներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ երեք թուրք զինվորական է մահացել Իդլիբում: Վերջինս փետրվարի 26-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն Իդլիբի հարցով, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի 5-ին Ստամբուլում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search