Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն հույս ունի, որ Իդլիբի իրադարձություններից հետո Էրդողանը կազատվի Ս-400-ներից

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյթ Բեյլի Հաթչինսոնը հույս է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները շուտով կհասկանան, թե Ռուսաստանն իրենից ինչ է ներկայացնում, եւ իրականում ով է Անկարայի հուսալի գործընկերը:

ԱՄՆ-ն հույս ունի, որ Իդլիբի իրադարձություններից հետո Էրդողանը կազատվի Ս-400-ներից

ԱՄՆ-ն հույս ունի, որ Իդլիբի իրադարձություններից հետո Էրդողանը կազատվի Ս-400-ներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաթչինսոնն այս մասին հայտարարել է ի պատասխան Սիրիայում տասնյակ թուրք զինվորների զոհվելու փաստը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին, փոխանցում է news.am-ը:
Հարցին պատասխանելիս Հաթչինսոնը նշել է, որ միջադեպի մասին տեղյակ չէ, սակայն եթե «դա տեղի է ունեցել, ապա ես ուղղակի հույս ունեմ, որ նախագահ Էրդողանը... կտեսնի, թե ով է... հուսալի գործընկերը, ով՝ ոչ»:
Դիվանագետը հավելել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը փչացրեց Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները:
«Մենք հնարավոր բոլոր միջոցներով փորձեցինք մեր դաշնակցին բացատրել, որ ցանկանում ենք դաշինքի մեջ մնալ, որ որ նրանց երկրում չի կարող տեղակայվել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգ...»,- հայտարարել է Հաթչինսոնը: Նա հույս է հայտնել, որ «նախագահ Էրդողանը կտեսնի, որ մենք նրանց անցյալի եւ ապագայի դաշնակիցն ենք, եւ որ իրենք պետք է ազատվեն Ս-400-ից: Իրենք կտեսնեն, թե Ռուսաստանն իրենից ինչ է ներկայացնում: Իրենք հիմա տեսնում են, թե նրանք (Ռուսաստանի իշխանությունները) ինչ են անում: Եվ եթե նրանք հարձակվում են թուրք զինվորների վրա, ապա դա պետք է գերակշռի այն ամենին, ինչ տեղի է ունենում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ», հավելել է դեսպան Հաթչինսոնը:
Դիվանագետը չի բացառել Սիրիայում թուրք զինվորների վրա հարձակման հետ կապված իրավիճակում ՆԱՏՕ-ի Կանոնակարգի 5-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, որը նախատեսում է կազմակերպության անդամ երկրի հավաքական պաշտպանություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search