Artsakhpress

Հասարակական

Այսօր Սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցն է. հանրապետությունում կազմակերպվել են հիշատակի միջոցառումներ

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում 32 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել հարյուրավոր քաղաքացիներ:

Այսօր Սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցն է. հանրապետությունում կազմակերպվել են հիշատակի միջոցառումներ

Այսօր  Սումգայիթյան  ջարդերի  32-րդ  տարելիցն  է.   հանրապետությունում  կազմակերպվել  են    հիշատակի  միջոցառումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բաձրաստիճան պետական այրեր, զինվորականներ և այլ կառույցների ներկայացուցիչներ ծաղիկներ և ծաղկեպսակ են տեղադրել Սումգայիթյան զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն:

Նա իր խոսքում ասել է, որ 1988 թվականի փետրվարի 28-ին Սումգայիթում կազմակերպվել էր հայերի էթնիկական զտում. ոճրագործությունը նախապես ծրագրված էր: «Հայերին խոշտանգում էին այդ օրերին, զրկել էին կապի բոլոր միջոցները, և այդ ամենը մեկ նպատակ էր հետապնդում՝ կանխել Արցախյան շարժումը և վախեցնել հայ ժողովրդին: 20-րդ դարի ավարտին կրկին հայ ժողովուրդը ցեղասպանություն տեսավ, ունեցանք գաղթականներ, բայց մեր ժողովուրդը չշեղվեց իր ազատատենչ ու արդար պահանջից: Այնուհետև Գանձակում, Մինգիչավուրում, Բաքվում ևս կազմակերպվեցին ջարդեր, որից հետո՝ արցախյան շարժում: Հայ ժողովուրդը ստեղծեց հայոց բանակ, որպեսզի այլևս չկրկնվեն նման ցեղասպանությունները: Թուրքը դեռևս չի փոխել իր ձեռագիրը, նա մնացել է նույն հայտյաց, ցեղասպան ազգը»,-մասնավորապես ասել է Արցախի թեմի առաջնորդը:

ԱՀ փախստականների միության նախագահ Սարո Սարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մինչ այսօր դեռևս ամբողջությամբ չեն լուծվել փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրները:
Նրա խոսքով՝ Արցախում կան ավելի քան 20 հազար փախստականներ:
«Արցախի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի նրանց հարցերն օր առաջ լուծեն: Կան մի շարք ծրագրեր, որոնցից օգտվում են փախստականները. Դրանք շարունակական են լինելու: Հիմնական խնդիրը սեփական բնակարաններ չունենալն է»,- ավելացրել է Ս. Սարյանը:

Խոսելով օրվա մասին՝ նա նշել է, որ ամեն անգամ մեծ ցավով ու կսկիծով են հուշահամալիր այցելում՝ հիշելով 1988 թվականին թուրքերի կազմակերպած դաժանություններն ու վայրագությունները հայ ժողովրդի նկատմամբ:

Նշենք, որ սումգայիթյան ոճրագործության 32-րդ տարելիցին նվիրված՝ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Արցախի բոլոր շրջաններում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search