Արցախում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019թ. փաստացի գներով, կազմել է 314.9 մլրդ դրամ կամ 656.1 մլն ԱՄՆ դոլար:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019 թ.-ին կազմել է մոտ 315 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ ապրանքների արտահանումն անցած տարում կազմել է 135.8 մլրդ դրամ (283 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը` 179.1 մլրդ դրամ (373.1 մլն ԱՄՆ դոլար):
«Առևտրային հաշվեկշիռը բացասական է 43.3 մլրդ դրամով (90.1 մլն ԱՄՆ դոլարով): 2018թ. համեմատությամբ՝ 2019թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 18.2 %-ով, ընդ որում, արտահանումը` 40.1 %-ով, իսկ ներմուծումը` 5.7 %-ով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 40.3 %-ով».- նշել է Մ. Մինասյանը: