Artsakhpress

Սփյուռք

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

Մոսկվայում մահացել Է ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը, որը նախագծել Է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը:

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ավիաշինական ճյուղի մի աղբյուր:
«Փետրվարի 27-ին կյանքի 85-րդ տարում վախճանվել Է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս, Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Հուղարկավորության օրն ու վայրն այս պաին հայտնի չեն: «Սուխոյի» կայքի տվյալներով՝ Ռոլան Մարտիրոսովը Սուխոյ փորձնա-կոնստրուկտորական բյուրո Է եկել 1959 թվականին Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո:
Անցել Է ինժեներից մինչեւ գլխավոր կոնստրուկտորի ուղին, մեծ ավանդ Է ներդրել Սու-7ԲԿԼ, Սու-15, Տ-4, Սու-24, Սու-24Մ եւ Սու-27 ինքնաթիռների մշակման եւ սերիական թողարկման բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել եւ իրականացվել են Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Այդ տիպի ինքնաթիռներով ՌԴ-ի ռազմաօդային ուժերի օդաչուները սահմանել են յոթ համաշխարհային ռեկորդ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել, հայտարարում են «Սուխոյ»-ում: Կյանքի վերջին տարիներին Մարտիրոսովը մշակում Էր Սու-34-ի հետագա տեխնիկական բարելավումները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search