Artsakhpress

Հասարակական

Սամվել Կարապետյանի հիշատակը վառ կմնա սերունդների սրտերում. ՀՀ ԿԳՄՍՆ

2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի հիշատակը վառ կմնա սերունդների սրտերում. ՀՀ ԿԳՄՍՆ

Սամվել Կարապետյանի հիշատակը վառ կմնա սերունդների սրտերում. ՀՀ ԿԳՄՍՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով` բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Սամվել Կարապետյանի բացառիկ ջանքերի շնորհիվ՝ հավաքագրվել, վկայագրվել են հազարավոր հուշարձաններ Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հնդկաստանում և հայկական այլ գաղթօջախներում: Նա ոչ միայն քննադատել է Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման  քաղաքականությունը, այլև այդ հանցագործությունների փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ.` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։
Սամվել Կարապետյանը երկար տարիներ ղեկավարում էր  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակը: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմության հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ։ Ստեղծել է հայկական մշակույթի մասունքների վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն:
Սամվել Կարապետյանը մի մտավորական էր, ով վայելում էր համաժողովրդական, համազգային սեր, հարգանք և արժևորում: Նրա վերաբերմունքը հայրենիքի, հայրենաճանաչության, մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա օրինակ է բոլորիս համար, հատկապես մատաղ սերնդի ազգային ինքնագիտակցության ձևավորման, շիտակ քաղաքացի և մարդ լինելու համար:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search