Artsakhpress

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Գրուզիան, ըստ որի այսօր ճեպազրույցի ժամանակ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ Վրաստանում COVID-2019 կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է գրանցվել։
«Երեկ գիշեր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդ մարդը Վրաստանի քաղաքացի է, Իտալիայում է եղել։ Նրա առողջական վիճակը բավարար է»,–ասել է Գամկրելիձեն։
Նա չի բացառել, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մարդկանց թվում նույնպես կարող են վարակվածներ լինել։
Նշենք, որ փետրվարի 26–ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի էր, որը նախորդ օրն էր վերադարձել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան էր հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել էր, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց` առանց այլ մարդկանց հետ շփվել հասցնելու։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search