Artsakhpress

Միջազգային

«Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին կամ 6-ին հնարավոր հանդիպման ուղղությամբ»․Պեսկով

Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորության ուղղությամբ։

«Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին կամ 6-ին հնարավոր հանդիպման ուղղությամբ»․Պեսկով

«Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին կամ 6-ին հնարավոր հանդիպման ուղղությամբ»․Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Tert.am-ի փոխանցմամբ, գրում է ria.ru-ն։
Նրա խոսքով ՝ պետությունների ղեկավարների բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում՝ մարտի 5-ին կամ 6-ին: «Ներկա պահին, այդ թվում նաև՝ երկու նախագահների այսօրվա հեռախոսազրույցի արդյունքները հաշվի առնելով, աշխատում ենք Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին, այսինքն՝ հաջորդ շաբաթ, բարձր մակարդակի հնարավոր հանդիպման ուղղութամբ»,- ասել է Պեսկովը։
Մարտի 5-ին Ստամբուլում նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ գագաթնաժողովը: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ բանակցություններին կմասնակցի նաև Պուտինը, սակայն Կրեմլում հերքել էին այդ լուրը՝ հայտնելով, որ Ռուսաստանի նախագահի օրակարգում նման հանդիպում նախատեսված չէ։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հարցը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Search