«Արարիչ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել նյութական աջակցության մի շարք ծրագրեր:
«Արարիչ» հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացրել Մեխակավանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանն ասել է, որ, իր որոշմամբ, այս անգամ բարեգործական ծրագրեր են իրականացրել Հադրութի շրջանում տեղակայված զինվորական հոսպիտալում:
Նրա խոսքով՝ երաժշտական գործիքներ են նվիրաբերվել նաև Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգի-պարի, թատրոնի և նորաստեղծ դհոլի խմբակներին՝ պարապմունքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
«Հիմնադրամը պատրաստ է աջակցելու բոլոր այն կառույցներին, ովքեր ունեն դրա կարիք: Մեզ համար կարևոր է հանրապետության յուրաքանչյուր կառույցի զարգացումը, որն էլ խթան է հանդիսանում երկրի առաջընթացին»,-ավելացրել է Կ. Սարգսյանը: