Միացյալ Նահանգներն ու «Թալիբան» շարժման ղեկավարությունը Կատարում հրադադարի հաստատման համաձայնագիր կստորագրեն՝ նախադրյալներ ստեղծելով Աֆղանստանում տարիներ շարունակվող պատերազմի ավարտի ու երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:
ԱՄՆ-ը և թալիբները Աֆղանստանի հրադադարի համաձայնագիր կստորագրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստանի իշխանություններին հորդորել է օգտվել երկրում խաղաղություն հաստատելու և ժողովրդի համար նոր ապագա ստեղծելու հնարավորությունից: