Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկները բռնցքամարտի միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների

Փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսասաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ:

Արցախցի մարզիկները բռնցքամարտի միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների

Արցախցի  մարզիկները  բռնցքամարտի միջազգային  մրցաշարում   արժանացել  են  ոսկե  մեդալների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի օլիմպիական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախագահ Նարեկ Աբրահամյան:

Մրցաշարին մասնակցել են ավելի քան 250 մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից: «Արցախից մասնակցել են չորս մարզիկ, որոնցից երկուսը՝ Էրիկ Առստամյանը և Աշոտ Բեգլարյանը գրավել են առաջին մրցանակային տեղ: Ի դեպ, չնայած էրիկն ունի 38 կգ քաշ, բայց նա հանդես է եկել 40 կգ քաշային կարգում և պատվով հաղթանակ կրել: Արդյունքները գոհացուցիչ են, և պետք է նշեմ, որ յուրաքանչյուր մրցաշար մեծ ազդեցություն է ունենում մեր մարզիկների թե՛ հոգեբանական և թե՛ մարտական պատրաստվածության մակարադակի բարձրացման վրա: Մենք նաև կարողացանք այնտեղ ներկայանալ որպես Արցախի պատվիրակներ, և ցավով պետք է նշեմ, որ շատերը չգիտեն Արցախի Հանրապետության մասին: Համոզված եմ, որ արցախցի մարզիկները, մասնակցելով տարբեր մրցաշարարերի, կկարողանան միշտ բարձր պահել մեր հանարապետության պետական դրոշը»,-ավելացրել է Ն. Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ հաղթող մարզիկներն արժանացել են գավաթների, ոսկե մեդալների և դիպլոմների:

Ստեփանակերտցի Էրիկ Առստամյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն արդեն հինգ տարի է, ինչ զբաղվում է բռնցքամարտով:

Մինչ այս հաղթանակը, նա մասնակցել է միջազգայիյն տարբեր մրցաշարերի և գրավել առաջին մրցանակային տեղեր: «Ես ունեցա չորս մենամարտ, և ինձ հաջողվեց մրցակիցներիս հաղթել»,-նշել է Է. Առստամյանը:

Առաջնությունում 57 կգ քաշային կարգում ներկայացած Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի մարզիկ Աշոտ Բեգլարյանը ևս ունեցել է չորս մենամարտ:

Նրա խոսքով՝ մրցաշարն այնքան էլ հեշտ չէր, սակայն ինքը լավ էր պատրաստված: Հպարտ է, որ կարողացել է Արցախի անունն ու պատիվը բարձր պահել և խոստացել է, որ առաջիկայում կրկին հաղթանակներ կունենա:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search