Artsakhpress

Տնտեսական

Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. մթերումը կիրականացնի «Սպայկա» ընկերությունը. Տեսանյութ

Ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաև կիվիի այգիներ, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. մթերումը կիրականացնի «Սպայկա» ընկերությունը. Տեսանյութ

Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. մթերումը կիրականացնի  «Սպայկա» ընկերությունը. Տեսանյութ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են:
«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին: Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու:
Բերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի: Այն, իրավամբ, համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում: Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Կարծում եմ՝ Արցախը զարգացնելու մեր ծրագիրը միանգամայն իրատեսական է նաև ձեզ համար, քանի որ ջանում եմ մանրամասն վերլուծություններով ներկայացնել յուրաքանչյուր համայնքի, ենթաշրջանի և շրջանի բոլոր առանձնահատկություններն ու դրանց կիրառումը գործնականում»,- ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ գրել է Ա. Հարությունյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Search