Artsakhpress

Քաղաքական

Ո՞վ կհաղթի Արցախի նախագահական ընտրություններում. Ահարոն Ադիբեկյանի կենտրոնի հարցումը

Արցախի նախագահական ընտրությունների նախաշեմին Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել:

Ո՞վ կհաղթի Արցախի նախագահական ընտրություններում. Ահարոն Ադիբեկյանի կենտրոնի հարցումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախնական տվյալներով՝ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ըստ հարցման արդյունքների՝ նրանց կեսից ավելին արդեն որոշել է, թե ում է ընտրելու, մնացածը դեռ մտորումների մեջ են, փոխանցում է 168.am-ը:
«Այսօրվա վիճակով առաջատարը Արայիկ Հարությունյանն է, նա երկու անգամ գերազանցում է Մասիս Մայիլյանին: Մայիլյանը  3 անգամ գերազանցում է Վիտալի Բալասանյանին, նա էլ երկու անգամ գերազանցում է Աշոտ Ղուլյանին»,- ասաց Ադիբեկյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արցախցիների նման ընտրությունը, սոցիոլոգը պատասխանեց.
«Բոլորը նշում են սոցիալական խնդիրները, ոչ ոք չի նշում ռազմական խնդիրները,  պաշտպանության խնդիրը: Բալասանյանն էլ տնտեսական հարցերով է խոսում: Պաշտպանության հարցերը արցախցիների համար կարծես լուծված են՝ ունենք բանակ, մենք պաշտպանված ենք, սահմաններն ամուր են»:
Թե կոնկրետ ով 50+1 տոկոս ձայն կհավաքի, Ահարոնյանը դեռ դժվարանում է ասել, պնդում է՝ տատանվողների խնդիր կա, հատուկ  վիճակագրական ծրագրով կորոշեն ու կներկայացնեն հանրությանը: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հնարավոր ազդեցությանն Արցախի նախագահական ընտրություններում, սոցիոլոգը ասում է՝ նման հարց  ունեն իրենց հարցաշարում.
«Հենց տվյալները վերջնական լինեն, կներկայացնենք: Բոլոր դեպքերում արցախցիներն աշխատում են իրենց խելքով գործել, իրենց խելքով ապրել»:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search