Artsakhpress

Մշակույթ

Հայտարարվել է երիտասարդական ծրագրերի մրցույթ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, կարևորելով պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում ամրագրված դրույթները, հայտարարում է երիտասարդական ծրագրերի մրցույթ:

Հայտարարվել է երիտասարդական ծրագրերի մրցույթ

Հայտարարվել է երիտասարդական ծրագրերի մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանն ասել է, որ մրցույթը հայտարարվել է մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ երիտասարդության համար ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում, երիտասարդների զբաղվածության խնդիրներ (երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական գործունեության խթանման միջոցառումներ իանցկացում), ժողովրդագրական իրավիճակի բարելավում, հասարակության մեջ ընտանիքի ինստիտուտի ամրապնդում, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն, երիտասարդության խոցելի խմբերի ինտեգրում հասարակությանը, երիտասարդների ժամանցի կազմակերպում, հատկապես՝ շրջաններում և գյուղական վայրերում, կամավորական շարժման զարգացում, պետական ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ երիտասարդության տեղեկացվածության բարձրացում, ինչպես նաև Սփյուռքի հետ երիտասարդական համագործակցության զարգացում:
 
«Մրցույթին մասնակցել կարող են երիտասարդական կամ երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող, ինչպես նաև Արցախում գրանցված իրավաբանական անձինք: Առաջնահերթություն կտրվի շրջանային ծրագրերին: Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդական հասարակական նախաձեռնություններին, ծրագրերին և միջոցառումներին»,- նշել է Դ. Ղուկասյանը:
 
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև մարտի13-ը ներառյալ: Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել (047) 73-20-73, (047) 73-40-73 հեռախոսահամարներին, էլ հասցե՝ eritbajin@gmail.com:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search