Artsakhpress

Սփյուռք

ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում

Հայաստանցիներ Արա Մաղդեսյանի և Վահե Կուզոյանի ստեղծած Service Titan ծրագրային ապահովման հարթակը մեծ հաջողությունների է հասել բարձր տեխնոլոգիաների միջազգային շուկայում:

ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում

ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Forbes-ը:

Ստարտափը ստեղծվել է 2012 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Կազմակերպությունը ծրագրային տեխնոլոգիաներով է ապահովում տնային ծառայություններով (օդափոխություն, ջրամատակարարում, ջեռուցում, օդորակում) զբաղվող ընկերություններին` օգնելով օպտիմալացնել աշխատանքը և բարելավել հաճախորդների սպասարկման որակը:

2018-ին ընկերությունը բիզնեսը զարգացնելու համար 165 միլիոն դոլար արժողությամբ ներդրումներ է ներգրավել Index Ventures, Dragoneer և այլ հայտնի ընկերություններից:

Service Titan-ն ամերիկյան Forbes պարբերականի ներկայացրած նմանատիպ ընկերությունների թոփ հարյուրյակում 2019 թվականի տվյալներով՝ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Պարբերականը նշում է, որ ստարտափը ներգրավել է ընդհանուր  326 միլիոն դոլար ֆինանսավորում:

Բիզնես հարցերի վերլուծության աշխարհի խոշորագույն հարթակներից  մեկը` G2-ը, ServiceTitan-ին անվանել է առաջին ՏՏ ընկերությունը, որը ծրագրային լուծումներ է առաջարկում տնային ոլորտում աշխատող  ընկերություններին: G2-ը հայկական  ընկերության վարկանիշը  գնահատում  է5-ից չորս աստղով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search