Ֆրանսիական Ստրասբուրգում անցկացվել է քաղաքային ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում է տեղի հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը:
Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարը հայազգի Ժաննա Բարսեղյանն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է rusarminfo.ru կայքը:
Առաջին փուլից հետո Բարսեղյանը առաջին տեղում է` ձայների 27,6%-ով: Երկրորդ տեղում է Ալյոնա Ֆոնտանելան, որը հավաքել է ձայների 19,8%-ը:
Առաջին փուլում ընտրություններին մասնակցության հայտը ցածր է եղել, ինչը պայմանավորված է Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ:
Նոր քաղաքապետը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում: