Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով որոշում են ընդունել երկու շաբաթով արգելել բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր:
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով արգելել է բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝` հղում անելով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:
«Որոշում է ընդունվել վաղվանից երկու շաբաթով սահմանափակել օտարերկրյա բոլոր քաղաքացիների մուտքը երկիր»,-հայտարարել է Չիկովանին ճեպազրույցի ժամանակ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից: