Artsakhpress

Տնտեսական

Ապրանքների պակասուրդ չի նկատվում. ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը վերահսկում է ապրանքների գները

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից ամենօրյա ռեժիմով Ստեփանակերտ քաղաքում գործող 30 առևտրային օբյետկտներում իրականացվում է դիտանցումներ առավել սպառման 80 ապրանքատեսակների իրացվող գները և առկա պաշարները դիտարկելու նպատակով:

Ապրանքների պակասուրդ չի նկատվում. ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը վերահսկում է ապրանքների գները

Ապրանքների պակասուրդ չի նկատվում. ԱՀ  ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը վերահսկում է  ապրանքների գները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դիտարկումների արդյունքում որոշ խանութներում արձանագրվել է ոսպի հնդկաձավարի, բրինձի տեսակների, ներմուծվող ձեթերի և շաքարավազի գնաճ:

«Գնաճը վերաբերվում է բացառապես ներմուծվող ապրանքատեսակներին, որը հիմնականում պայմանավորված է դոլլարի փոխարժեքի կտրուկ աճով, իսկ տեղական արտադրության և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողից գնաճ չի իրականացվել: Վերջին իրադարձություններով պայմանավորված դիտանցումներ է իրականացվում նաև դեղատներում, որի արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցների, այդ թվում հակաբիոտիկ և հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող խմբերի դեղամիջոցների պակասուրդ դեղատներում չկա: Իրականացրած դիտանցումները ցույց են տվել նաև, որ առկա է բժշկական դիմանկների և «Ալկոգել» ձեռքի հակամանրէային ախտահանիչ լուծույթի դիֆիցիտ: Բժշկական պարագաների և դեղամիջոցների մասով գնային փոփոխություն տեղի է ունեցել միայն բժշկական դիմակների համար: Նախկինում 30 դրամ արժողությամբ իրացվող բժշկական դիմակները կարճ ժամանակահատվածում սպառվել են: Վերջին շրջանում որոշ խանութներում բժշկական դիմակները իրացվում են 150 դրամից սկսած, քանի որ աճել են նաև ՀՀ-ից ներմուծված նշված ապրանքների ձեռքբերման գները: Ընդհանրապես դիմակների պակասուրդը և գների աճը նկատվում է ամբողջ աշխարում: Արցախի Հանրապետության սննդամթերքի և դեղերի շրջանառության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտնրի բազմազանությունը և ՀՀ-ից ներմուծող մի շարք խոշոր ընեկերությունների առկայությունը ստեղծել է բավականին մրցակցային պայմաններ շուկայում՝ չհիմնավորված գների կիրառումը բացառելու նպատակով: Չնայած դրան հանձնաժողովը շարունակելու է դիտանցումները և ուսումնասիրությունները՝ շուկաներում տեղի ունեցող փոփոխություններին ժամանակին և պատշաճ արձագանքելու համար»,-մասնավորապես ասել է Ս. Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առևտրային օբյեկտներում առանձին ապրանքների պակասուրդ չի նկատվում և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Մեր զրուցակիցը նշել է, որ հանձնաժողովի մշտական դիտանցումները, ինչպես նաև կապը խոշոր առևտրային օբյեկտների և ՀՀ ՏՄՊ պետական հանձնաժողովի հետ թույլ է տալիս վերահսկել ներմուծվող ապրանքների գների փոփոխության հիմնավորվածությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search