Artsakhpress

Սփյուռք

Կհաղթահարենք միասին. Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցի միլիոնավոր հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների անվտանգությունը:

Կհաղթահարենք միասին. Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը

Կհաղթահարենք միասին. Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարդաշյանը գրառում է կատարել իր «Ֆեսբուք»-ի էջում և «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում:
 
«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Քանի դեռ չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ մի անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,-նշել է հեռուստաաստղը:
 
Նա նկատել է վիրուսը չի տարբերակում ռասսա, տարիք, սեռ: «Սա վերաբերվում է բոլորին և մենք սրա միջով կանցնենք միասին»,-գրել է Քարդաշյանն ու բոլորին ուղարկել իր սերն ու ընտանիքի աղոթքները:
 
Նոր տիպի կորոնավիրուսը տարածվել է աշխարհի շատ երկրներում: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
 
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search