Artsakhpress

Կապ

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Եթե  Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը,  այն է՝ Արցախի զարգացմանը,  և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա։

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Եթե  Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել և զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով և կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։  Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում  առաջադեմ մոտեցումների վրա և ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում։   Հավատացեք, շատ չեն նման գործիչները՝ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։
Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարևոր  հատկանիշ․ առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման  լայն շրջանակ,  իսկ երկրորդը՝  նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է։ Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել  և ասել, որ  պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս՝ պետական  պաշտոնյայի համար։ 
Մոտ 20 տարի է, որ մենք իրականացնում ենք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի ծրագրերը, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը,  և Արցախը շատ մեծ դերակատարում ունի դրանցում, քանի որ, առանց չափազանցության, Արցախի զարգացումը,  հաջողությունը, ժողովրդի երջանկությունը  ամենակարևոր հարցն է: Թող չնեղանան ո՛չ սփյուռքահայությունը  և ոչ էլ հայաստանաբնակ մեր հայրնակիցները, ես այդպես եմ կարծում, որովհետև, ճիշտ է, Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաև խաղաղ  պայմաններում․ մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն  իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ և երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի։ 
Անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. նախատեսում ենք նաև նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը,  քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաև լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման և զբոսաշրջության խթանման համար:
Մենք համատեղ հետաքրքիր ծրագրեր ունենք նաև էկոտուրիզմի հետ կապված, որոնք հիմնված են իրականացված ուսումնասիրությունների վրա: Դրանց մեկնարկը պետք է տայինք 2016թ․, սակայն, ցավոք,  ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի դադարեցվի այդ ծրագրերի մի մասի իրականացումը, քանի որ այդ ժամանակ մեր օգնության կարիքն  ավելի շատ կար տեխնոլոգիաների և, ընդհանուր առմամբ, անվտանգության համակարգում: Բայց հուսով եմ, որ ամեն բան կարգավորվելու է, և մենք մեր ծրագրերը, անպայման կյանքի ենք կոչելու: Դա շատ կարևոր ծրագիր է, քանի որ այն միացնում և ընդհանուր մի օղակի մեջ է առնում  Տաթև-Գորիս-Ստեփանակերտ-Շուշի-Դադիվանք և Դիլիջան-Սևան–Գյումրի-Երևան զբոսաշրջային ուղղությունները: Այն Արցախի կյանքում կարևոր նշանակություն կունենա, որի շնորհիվ զբոսաշրջիկների մեծ հոսք կարձանագրվի: Վերջիններս, այցելելով Արցախ, հաճույք կստանան Արցախի և՛ հիասքանչ բնությունից, և՛ համեղ հյուրասիրությունից, և՛ ժամանցի հետաքրքիր տեսակներից:  
Վստահ եմ՝ վերը նշված բոլոր ռազմավարական ծրագրերն իրականություն կդառնան Արցախում Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահ  ընտրվելու դեպքում,   քանի որ նա դրա համար ունի բոլոր նախադրյալները՝ և՛ գիտելիքներ,   և՛ փորձ, և՛ քաղաքական կամք:
Այսօր՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, արցախցիները պետք է ընտրություն կատարեն, իրենք պետք է որոշեն,  թե ում են վստահում  Արցախի ապագան: Արցախցիները միշտ ցույց են տվել, որ  շատ խորը մարդիկ են, և կարծում եմ, որ դարերից  եկող  ժողովրդական  իմաստությունը նրանց իրենց կհուշի ճիշտ որոշում կայացնել: Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք ընտրեն  Արայիկ Հարությունյանին՝ որպես  նախագահ, քանի որ նա շատ փորձառու է և, իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին:  Եթե  Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը,  այն է՝ Արցախի զարգացմանը,  և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա»,- նշել է Ռ. Վարդանյանը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search