Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ:
Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: