Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի
✅սահմանափակե'ք շփումները,
✅հետևե'ք անձնական հիգիենային,
✅հաճախակի լվացե'ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
✅հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
✅շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,✅գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
✅եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
✅խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: