Artsakhpress

Քաղաքական

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում

Սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները։
«Արդեն կողմնորոշված ընտրողների հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ Արայիկ Հարությունյանը միափուլ հաղթանակ կտանի՝ 56.5 տոկոսով, Մասիս Մայիլյանը երկրորդ տեղում կլինի՝ 26.6 տոկոսով, Վիտալի Բալասանյանը կհավաքի 7,7 տոկոս, Աշոտ Ղուլյանը՝ 4.1 տոկոս»,- ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ մնացած թեկնածուները ավելի բարձր ցուցանիշ չեն արձանագրել։
Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Արցախում քարոզարշավի ընթացքին հետևում է բնակչության 72 տոկոսը, մնացած 28 տոկոսը չի հետևում։
«Ընդ որում, ընտրությունների մասին տեղեկացված են 85 տոկոսը։ 32 տոկոսը պատրաստ է գնալու ընտրությունների և քվեարկելու իր նախընտրած թեկնածուի օգտին, մնացածը դեռ չեն կողմնորոշվել»,- նշեց Ադիբեկյանը։
«Ի՞նչ ակնկալիքներ ունեն ապագա իշխանություններից» հարցին ի պատասխան քաղաքացիները նշել են՝ սոցիալական խնդիրների լուծուը, բնակավայրերի բարեկարգում և հանգստի ու ժամանացային կենտրոնների կառուցում։
«Ամենաճանաչված թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրան գիտեն հարցվածների 84 տոկոսը, երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը՝ 64 տոկոս, երրորդը՝ Վիտալի Բալասանյանն է 60 տոկոսով, իսկ Աշոտ Ղուլյանին ճանաչում են հարցվածների 54 տոկոսը։ Մյուսները բավականին համեստ թվեր ունեն՝ 5 տոկոսից բարձ ցուցանիշ չեն արձանագրել»,- ասաց Ադիբեկյանը։
Հարցումն իրականացվել է Ստեփանակերտի ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների շնորհիվ։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search