Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է։
Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է
Նշենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ 2013թ․ պաշտոնական վերաբացումից հետո Թուրքիայի հայ համայնքը ամեն տարի այս եկեղեցում Միջինքի պատարագ է մատուցում։ Պատարագի մասնակիցները հիմնականում Ստամբուլից եկող հայերն են, ովքեր այնուհետև այցելում են նաև Իսկենդերունի և Հաթայի հայկական եկեղեցիներ։