Artsakhpress

Սպորտ

ՄՕԿ նախագահը հայտնել է՝ երբ վերջնական որոշում կընդունվի Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

ՄՕԿ նախագահը հայտնել է՝ երբ վերջնական որոշում կընդունվի Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ

ՄՕԿ նախագահը հայտնել է՝ երբ վերջնական որոշում կընդունվի Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հարգելի մարզիկներ, աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածում մենք պետք է առողջությունը վեր դասենք ամեն ինչից, այդ թվում՝ խաղերի անցկացումից: Մեզ համար մարդկային կյանքերը բարձրագույն արժեք են, հայտնում է News.am-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն, ազգային օլիմպիական կոմիտեները և միջազգային ֆեդերացիաներն ամեն ինչ անում են, որպեսզի օլիմպիական կրակը լինի այս ծանր իրավիճակում խավար թունելի վերջում երևացող լույսը:
Մենք ուշադրությամբ հետևում ենք ստեղծված իրավիճակին և մշտական կապի մեջ ենք Համաշխարհային առողջապահական կազմակերպության հետ: Օլիմպիական խաղերի հետաձգման վերաբերյալ վերջնական որոշում կընդունենք առաջիկա 4 շաբաթների ընթացքում՝ կախված իրավիճակի զարգացումից»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է և այն չի լինի արդար որոշում:
Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search