Artsakhpress

Հասարակական

«Սանդերք» ընկերությունը շարունակում է պատրաստել բժշկական դիմակներ. փոխտնօրեն

Կտորեղենի արտադրությամբ զբաղվող Ստեփանակերտի «Սանդերք» ՍՊ ընկերությունն այս օրերին զբաղվում է նաև բժշկական դիմակների պատրաստմամբ:

«Սանդերք» ընկերությունը շարունակում է պատրաստել բժշկական դիմակներ. փոխտնօրեն

«Սանդերք»   ընկերությունը   շարունակում    է  պատրաստել  բժշկական   դիմակներ.  փոխտնօրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մաիսն «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի «Սանդերք» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ընկերության պատրաստած դիմակները բարձրորակ են. եթե դեղատներում վաճառվող բժշկական դիմակները միանգամյա օգտագործման համար են նախատեսված, ապա «Սանդերք»-ի արտադրածը համապատասխան ախտահանում իրականացնելուց հետո կարելի է օգտագործել մի քանի անգամ:

«ԱՀ առողջապահության նախարարության պատվերով՝ փետրվարի վերջից մենք սկսել ենք արտադրել բժշկական դիմակներ: Այս օրերին դիմակների պատրաստման հարցերով մեզ են դիմում տարբեր գերատեսչությունների, հանրային սննդի օբյեկտների, ծառայություններ մատուցող ըներությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք:Ներկայումս ընկերության արտադրողականության պայմանները բավարարում են համապատասխան պատվերներ ընդունելուն: Արտադրության հնարավորությունը թույլ է տալիս օրական միջինն արտադրել 5.000 բժշկական դիմակ, սակայն այժմ կարում ենք 2400-3000 դիմակ: Արտադրության հիմնական հումքը բերում ենք ՀՀ-ից: Անցած շաբաթվա ընթացքում մեզ դիմել են հանրապետությունում գործող 9 հիմնարկներ, որոնք տարբեր քանակի (սկսած 100-ից մինչև 10 հազար) դիմակներ են պատվիրել: Ընկերության արտադրած բժշկական դիմակն արժե 150 դրամ»,- մասնավորապես ասել է Ա. Խաչատրյանը՝ նշելով, որ իրենք այդ աշխատանքները կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրները վերանան:

Մեր զրուցակցի խոսքով՝ ընկերության համար բժշկական դիմակներ պատրաստելը ոչ թե եկամուտ է, այլ, իրավիճակից ելնելով, հասարակության առողջության ապահովում:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search