Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը:
Սիրիայում որոշվել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարարությունը տեղեկացնում է, որ թերթերը կշարունակեն թարմացնել իրենց կայքերը, սոցիալական ցանցերի էջերը՝ այս փուլում իրականացնելով իրենց կրթական և տեղեկատվական դերը կորոնավիրուսի դեմ պայքարում: