Artsakhpress

Ռազմական

Արցախի ազատամարտիկների միությունը բանակին է նվիրել «Նիվա» մակնիշի մեքենա

Այսօր՝ մարտի 23-ին, Արցախի ազատամարտիկների միությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ:

Արցախի ազատամարտիկների միությունը բանակին է նվիրել «Նիվա» մակնիշի մեքենա

Արցախի ազատամարտիկների միությունը բանակին է նվիրել «Նիվա» մակնիշի մեքենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը՝ նշելով, որ այս անգամ Միության վարչության որոշմամբ բանակին է նվիրաբերվել «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:
 
Նրա խոսքով՝ Արցախի ազատամարտիկների միությունը մշտապես եղել է պաշտպանության բանակի թիկունքում, և այս նախաձեռնությունն էլ հերթական անգամ վկայում է այն փաստը, որ Միությունը և բանակը մշտապես փոխհամագործակցում են։
 
«Պատերազմական իրադրությունում միության անդամները եղել են խրամատում, իսկ խաղաղ պայմաններում, իրենց ամենօրյա գործունեությամբ՝ նպաստել բանակաշինության գործընթացին:
Մենք հավատարիմ ենք մնում պաշտպանության բանակին նեցուկ լինելու մեր գործելաոճով»,- մասնավորապես ավելացրեց Է. Խաչատրյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search