Artsakhpress

Հասարակական

Շուշիի հայերի ջարդերը որպես Հայոց Ցեղասպանության շարունակություն

1920 թ. մարտի 23-26-ը Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ:

Շուշիի հայերի ջարդերը որպես Հայոց Ցեղասպանության շարունակություն

Շուշիի հայերի ջարդերը որպես Հայոց Ցեղասպանության շարունակություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զոհերի ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ: Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին:
Ջարդերից շուրջ երկու ամիս անց՝ 1920 թ. մայիսի 15-ին, Շուշիի կոնսիստորիայի անդամ Կարապետ քահանա Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղարկված զեկույցում նշվում է, որ հենց ջարդերի օրերին սպանվել է ավելի քան 4000 հայ, 6000-ին հաջողվել է փախչել, իսկ 3000-ը գերի է մնացել, որոնց մեծ մասը նույնպես ավելի ուշ սպանվել է, այդ թվում նաև կանայք, երեխաներ և ծերեր:
Այն, որ սա Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության շարունակությունն էր, որին ներգրավվել էր նաև Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությունը, ապացուցվում է մի շարք արխիվային փաստաթղթերով:
Նմանատիպ փաստաթղթերի մի մասը մասնավորապես պահպանվել է ՀՀ Ազգային արխիվի ֆոնդում: Դեռևս ջարդերից շուրջ մեկ ամիս առաջ՝ 1920 թ. փետրվարի 25-ին, Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ուղարկված զեկույցում նշվում է.
«1. Պուադեբարը (Ֆրանսիայի ռազմական առաքելության ղեկավարը Հայաստանում) խնդրում է Ձեզ հայտնել. 1. Շուշիում ոչ թե Նուրին է (Օսմանյան նախկին ռազմական նախարար, Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշայի եղբայրը՝ խմբ.) այլ Խալիլը (Էնվերի հորեղբայրը, նույնպես Հայոց Ցեղասպանության իրագործողների՝ խմբ.): 2. Մարտերում մասնակցություն կունենան միայն հրոսակախմբերը, այլ ոչ թե զորքերը: 3. Խստորեն հրամայվածէ սպասել հայերի կողմից առաջին քայլին՝ պատասխանատվությունը նրանց վրա գցելու նպատակով: 4. Թաթարները գործում են շատ զգույշ և ճարպիկ՝ արտասահմանյան առաքելություններին իրենց կողմը գրավելու նպատակով»:
Ինչպես տեսնում ենք, Շուշիի ջարդերի նախօրյակին այնտեղ էր գտնվում Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Էնվերի հորեղբայր Խալիլ փաշան, որը անձամբ մասնակցել էր և ղեկավարել հարյուր հազարավոր հայերի սպանության գործողությունները Ցեղասպանության ընթացքում:
Մարտի 5-ին Երևանում Ղարաբաղի Հայրենակցական միությունը Հայաստանի վարչապետին հղած դիմումում նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նահանգապետ Սուլթանովին (1919 թ.-ի հունվարին Մեծ Բրիտանիայի աջակցությամբ նշանակվել էր Ղարաբաղի գեներալ-նահանգապետ) և թուրք գեներալ Խալիլ փաշային հանձնարարել է նոր հարձակում իրականացնել Զանգեզուրի վրա, ինչպես նաև զինաթափել Ղարաբաղը:
«Վերջիններս (Սուլթանովը և Խալիլ փաշան) այդ նպատակով կազմավորել են թաթարներից, քրդերից կազմված խոշորագույն հրոսակախմբեր, նախապատրաստվում է հայերի մեծ ջարդ, որի սկիզբը Խանքենդին (Վարարակն, հետագայում՝ Ստեփանակերտ՝ խմբ.) և Աղդամն է», – նշվում էր հայտարարությունում:
Ըստ նույն հայտարարության՝ ադրբեջանական զորքերը նաև Խոսրով բեկ Սուլթանովը պահանջում է ռազմական կայազորները տեղակայել Ղարաբաղի կենտրոնում՝ Վարանդայում և Ջրաբերդում, ինչը 1919 թ.-ի օգոստոսի 22-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված ժամանակավոր համաձայնության կոպիտ խախտում էր: Չնայած սրան՝ Ադրբեջանը թուրք գեներալի օգնությամբ շարունակում էր զորքեր կուտակել Ղարաբաղում, նախապատրաստվել նաև Զանգեզուրի վրա հարձակման:
Փետրվարի 28-ից մարտի 4-ը Շոշ գյուղում անցկացվում է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը՝ 96 պատգամավորի մասնակցությամբ: Համագումարի բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1919 թ.-ի օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը, որն ընդունվել էր Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարի որոշմամբ: Ընդունված բանաձևում նշվում է, որ 1920 թ. փետրվարի 22-ին Խանքենդիում, Ասկերանում և Շուշի-Եվլախ ճանապարհին Ադրբեջանի կառավարական զորքերը կոտորել են մի քանի հարյուր հայի, թալանել նրանց տները և ունեցվածքը: 5-րդ կետով հայտարարվում էր, որ նման գործողությունները շարունակելու դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը ստիպված կլինեն դիմելու իրենց կյանքի և պատվի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությունը հայերի հանդեպ իր քաղաքականությունը կառուցում էր Օսմանյան Թուրքիայի այնպիսի գործիչների հետ սերտ համագործակցությամբ, որոնք անմիջապես կազմակերպել և շարունակում էին իրականացնել Հայոց Ցեղասպանությունը: Շուշին այս առումով առաջին դեպքը չէր. դեռևս 1918 թ. սեպտեմբերի 15-ին, երբ Նուրի փաշայի զորքերը թաթարների հետ համատեղ գրավեցին Բաքուն, հաջորդող երկու ամսում սպանվեց շուրջ 20 հազար հայ, այդ թվում՝ կանայք, ծերեր և երեխաներ: Նշված քաղաքականությունը տարածվել էր նաև Նախիջևանի, Գանձակի, Նուխիի և Արեշի, ինչպես նաև Արցախի այլ հայկական բնակավայրերի վրա:
Տարոն Հովհաննիսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search